Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսպես հասարակության իմունիտետը թուլացնում ենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հերթական սադրանքն են մեր հանդեպ: Այսօրինակ գործելաոճ որդեգրելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրել մեզ վրա՝ հետագա կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով մեզանից էլ ավելի մեծ բաներ, իրենց համար էլ ավելի բարենպաստ զիջումներ կորզելու տեսանկյունից:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Փորձագետի խոսքով, նաև պետք է արձանագրել, որ այդ զորախաղերը տեղի են ունենում Սյունիքի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: «Այդ հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ սահմաններին այսքան մոտ լինելու հանգամանքն ինքնին արդեն լարվածության աղբյուր է: Մյուս կողմից՝ նրանք զորավարժություններն իրականացնում են ոչ միայն Քաշաթաղի շրջանում, այլև տեղեկություններ կան, որ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ մոտ օրերս զորախաղեր են նախատեսվում նաև Շուշիի հատվածում: Այս տրամաբանության մեջ նրանք արդեն փորձում են ճնշումներ գործադրել նաև Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների նկատմամբ: Իսկ մասնավորապես Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հատկապես լեռնային պայմաններում գործողություններ կատարելու բավականին մեծ փորձ ունեն: Եթե իրականությանը համապատասխանի ինֆորմացիան, որ Շուշիում են այդ զորախաղերն անցկացնելու, այդ դեպքում ևս մեկ լարվածության օջախ են փորձելու գեներացնել, այս անգամ արդեն Արցախյան հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը:

Վիտալի Մանգասարյանը հայտնեց նաև, որ «Հենակետ» վերլուծական կենտրոնը որոշակի տվյալներ է արձանագրել: «Ադրբեջանն այս օրերին զորավարժություններ է իրականացնում և՛ օդում, և՛ ջրում, և՛ ցամաքում: Ես չեմ կարող մտաբերել, որ նախկինում հենց նույն ժամանակահատվածում իրենց հատուկ նշանակության և՛ ռազմածովային, և՛ ռազմաօդային, և՛ ցամաքային զորքերն իրենց ստորաբաժանումներով տարբեր ուղղություններով միաժամանակ զորավարժություններ անցկացնեն: Սա էլ ավելի է մեծացնում վտանգը նաև մեր սահմանների առումով: Պետք է հնարավորինս ուշադիր հետևել ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք միայն զորախաղերով չեն սահմանափակվելու ու այդ ընթացքում փորձելու են ինչ-որ սադրիչ գործողություններ իրականացնել»,-նշեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, այս իրավիճակում չպետք է տարանջատել քաղաքական և ռազմական համարժեք արձագանքների անհրաժեշտությունը: «Երկուսը պետք է մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ դիտարկենք, քանի որ դրանք փոխկապակցված են միմյանց հետ և փոխլրացնում են իրար: Մեր քաղաքական ղեկավարությունն այսօր խոսում է Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, և այդ ֆոնին հենց մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում նմանօրինակ զորավարժություններ: Այս իրավիճակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական արձագանքն առնվազն համահունչ պետք է լինի ստեղծված իրավիճակին, ինչը մենք այս պահին չենք տեսնում մեր ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Հասկացանք, դատապարտող հայտարարություններ է անում քաղաքական ղեկավարությունը, բայց, ըստ իս, մեր կողմից էլ ավելի կոշտ մոտեցումներ պետք է դրսևորվեն, քանի որ այս ամենը նաև կարճաժամկետ կտրվածքով նույնպես կարող է լոկալ ռիսկեր պարունակել: Այս օրերին տեղի ունեցողը կարող է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ վտանգներ պարունակել: Երբ արձանագրում ենք, որ մեր շուրջը նմանօրինակ մեծ վտանգներ կան, ու այդ ֆոնին փորձում ենք հասարակությանը դեպի ինչ-որ գունագեղ տոնակատարությունների հարթություն տանել, ապա այդպիսով հասարակության իմունիտետը նման հարցերի շուրջ ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում ենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությանը պետք է պատրաստել, պատշաճ իրազեկել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն մեր շուրջը կատարվող գործընթացներից:

«Որքան էլ քաղաքական ղեկավարությունը հայտարարի Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, միևնույնն է, հստակ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու նպատակ ամենևին չունեն: Ավելին, իրենց նպատակը տարածաշրջանն առանց հայերի տեսնելն է: Այս ֆոնին առկա ընդհանուր կոմպլեքս վտանգները հաշվի չառնելն ու հասարակությանն ինչ-որ «գունագեղ տոնակատարությունների» դաշտ տանելը բավականին վտանգավոր է, քանի որ մեր շուրջն այս պահին բավականին բարդ ու լարված իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ այդ իրավիճակը հետագայում կարող է լարվածության տարբեր դրսևորումների տեսք ստանալ»,-եզրափակեց Վ. Մանգասարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց