Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է եզրակացություն անի» 44-օրյա պատերազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ադրբեջանը 30 տարի բանակցություններ էր վարում իր հողերի ազատագրման համար, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, ուստի Ադրբեջանը դրանք ուժով ազատագրեց, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից», այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ. «Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո ազատագրեց իր հողերը 44 օրվա ընթացքում: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է լինեն միայն բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»,- ասել է նա:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



