«Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին». Ավետ Բարսեղյանի ասմունքը
ԼԱՅՖՀաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր բանաստեղծությունն ու այն ներկայացրել ասմունքով.
Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին:
Ու մի թևով կիսատ իմ թռիչքները ես նախընտրում եմ սողացող ձեր ելքերին:
Ես նախընտրում եմ մենության արդար հաճույքը վախից ամբոխի մեջ ձեր լինելուն,
ու ավելի ինձ պատվաբեր է մահվան զույգը կոչվել, քան հետևել ձեր ապրելուն:
Բամբասանքի հերոս դառնալս նախընտրում եմ հերոսաբար բամբասելու ձեր շնորհքին,
Ու մի փորձեք սիրել ինձ, ձեզ խնդրում եմ։
Ես չեմ ծնվել, որ դուր գամ ամենքին...
Ես նախընտրում եմ մերկ ու վերք ճշմարտությունը զուգված ու զարդարված ձեր մութ ստին:
Ինքս Ես մնալու երջանկությունս
ես նախընտրում եմ անորոշ զարկող սրտին...
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



