Ադրբեջանն անցել է մանաթի լողացող փոխարժեքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է ազգային արժույթի՝ մանաթի, լողացող փոխարժեքի: Այս մասին Ադրբեջանի ԿԲ-ն հաղորդագրություն է տարածել այսօր՝ դեկտեմբերի 21-ին:
Մանաթի պաշտոնական փոխարժեքն այսօր կազմում է 1,55 մանաթ մեկ դոլարի դիմաց, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն 1,0499 մանաթ էր:
Այսպիսով, դոլարի փոխարժեքը ամրապնդվել է մանաթի նկատմամբ 48 տոկոսով: մանաթի պաշտոնական փոխարժեքը եվրոյի նկատմամբ կազմել է 1,685 մանաթ, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն կազմում էր 1,1394 մանաթ:
ԿԲ-ից նաեւ հայտնել են, որ այդ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով եւ նավթի հիմնական օգտագործող երկրներում տնտեսական աճի թուլացմամբ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



