Պեկինում եւ Չինաստանի այլ քաղաքներում ծխամշուշը «սպառնալի» մակարդակի Է հասել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊեկինում եւ Հյուսիսային Չինաստանի եւս ավելի քան երեսուն քաղաքներում ծխամշուշը հասել Է այնպիսի մակարդակի, որը «լրջորեն սպառնում Է մարդկանց առողջությանը», նախազգուշացնում են մասնագետները:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը, արբանյակային դիտարկումների տվյալներով՝ ծխամշուշը 660 հազար քառակուսի կիլոմետր տարածք Է պատել Պեկին-Տյանցզին-Հեբեյ տարածաշրջանում: Մի շարք վայրերում մեկ խորանարդ մետր օդում միկրոմասնիկների պարունակության մակարդակը գերազանցել Է 500 եւ նույնիսկ 600 միավորը այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգ նորման չի գերազանցում 25 միավորը:
Պեկինում շարունակում Է գործել Էկոլոգիական վտանգի՝ դեկտեմբերի 18-ին սահմանված ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը: Այն կգործի մինչեւ դեկտեմբերի 22-ի կեսգիշեր: Իշխանությունները դիմել են բնակիչներին՝ հորդորելով «հոգ տանել իրենց առողջության մասին եւ ձեռնպահ մնալ ժամանակը փողոցում անցկացնելուց»: Քաղաքներում սահմանափակվել Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը, ինչպես նաւե բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը: Տարրական եւ միջնակարգ դպրոցներին հանձնարարված Է դադարեցնել պարապմունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



