Գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի պատը մասնակի փլուզվել է, մահացել է 3 մարդ՝ 1971 թվականի ծնված կին, 1935 թվականի ծնված տղամարդ և 11-ամյա երեխա:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է վեց մարդ, այդ թվում՝9-ամյա աղջիկ: Միջադեպի պահին տանը, նախնական տվյալներով, 25 մարդ է գտնվել: Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է տեղի ժամանակով 0:52-ին (երևանյան՝ 1:52):
Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար:
Հաղորդվում է, որ գազի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն ռուբլի փոխհատուցում կստանան:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



