Բժիշկները լուսանկարել են, թե ինչպես են սիամական երկվորյակները վիրահատությունից հետո առաջին անգամ տեսել միմյանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելում առաջին անգամ գլխով միմյանց կպած սիամական երկվորյակներին բաժանելու վիրահատություն են կատարել, հայտնում է BBC News-ը։ Երկվորյակ աղջիկները ծնվել են 2020 թվականի օգոստոսին։ Նրանց բաժանման նախապատրաստումը, որը ներառում էր նաև գլխամաշկի փոխպատվաստում, շարունակվել է մի քանի ամիս։
Այժմ, մեկ տարի անց, փոքրիկներն առաջին անգամ տեսել են միմյանց, և տեսախցիկը ֆիքսել է այդ հուզիչ պահը: Ինչպես երևում է կադրում, քույրերը օրորոցի մեջ զարմացած հայացքով նայում են իրար:
«Զարմանալի էր տեսնել, թե ինչպես են նրանք առաջին անգամ նայում միմյանց: Նրանք ձայներ արձակեցին և փորձեցին շփվել, դա այնքան հուզիչ էր»,- նշել է բժիշկ Իսահակ Լազարը:
Ըստ վիրաբույժ Նուր ուլ Օվասե Ջիլանիի` բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ փոքրիկները կկարողանան նորմալ կյանք վարել: Այս ընթացքում աղջիկները վերականգնվում են և դեռ չեն կարող հեռու լինել իրարից:
«Երբ քույրերին դրեցինք առանձին ռեանիմացիոն մահճակալների մեջ, նրանք վրդովվեցին: Բայց երբ աղջիկները կարողացան դիպչել իրար, արյան ճնշումը հանկարծակի իջավ, նրանք շատ ավելի հանգիստ դարձան: Նրանք դեռ իրենց համարում են մեկ մարդ. մեզ համար դժվար է պատկերացնել, որ մենք կարող ենք այդքան կապված լինել ինչ-որ մեկի հետ»,- նշել է բժիշկ Նուր ուլ Օվասե Ջիլանին: