Խոշոր ավտովթար ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Վ. Նազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
4
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով



