Կանադայի մոտ 60 000 բնակիչներ առանց լույսի են մնացել` «Լարրի» փոթորկի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադայի Նյուֆաունդլենդ կղզու արեւելյան ափին մոտ 60 000 կանադացիներ առանց էլեկտրամատակարարման են մնացել «Լարրի» փոթորկի պատճառով, հաղորդում է CBC-ը:
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը փոթորկի ազդեցության գոտում որոշ վայրերում քամու արագությունը հասել է 50,5 մ/վրկ-ի: Շաբաթ առավոտյան այն նվազել է մինչեւ 17-22 մ/վրկ: Հարյուրավոր ծառեր, ճանապարհային նշաններ եւ գովազդային կառույցներ են տապալվել քամու պոռթկումների հետեւանքով: Պոկվել են որոշ տների տանիքները: Ջրհեղեղի պատճառով ճանապարհների մի մասը փակ է երթեւեկության համար:
Տուժածների մասին չի հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



