Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Դադարեցվել է դեպի Հայաստան հայրենադարձության գործընթացը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Նիկարագուա՝ Ազգային օր՝ ի պատիվ Սան-Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:

1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։

1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):

1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։

1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։

1920-Երևան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին ու հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ: –ծնվել է բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:

1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է դեպի Հայաստան հայրենադարձության գործընթացը։

1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։

1958- շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։

1965-ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:

1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:

1991-ստեղծվել է «Համազգային» թատրոնը:

1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:

2007-MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնել է առաջիկա 5 տարվա ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։

2012-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արա Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2016-Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

2017-Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբել յանին նվիրված ցուցահանդեսը:

ԱՇԽԱՐՀ

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:

786 -Աբբասիդների խալիֆաթի կառավարիչ է դարձել Հարուն ալ Ռաշիդը:

1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։

1522 –ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի, Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:

1638 –վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:

1752 - Բրիտանական կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։

1760 –ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին:

1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:

1829– Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը։

1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:

1864- ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:

1867 – լույս է տեսել Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1911-մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:

1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է բալետի ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:

1937 –վախճանվել է չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:

1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած VS-300 ուղղաթիռը:

1965- ծնվել է Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

1984 –վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:

1994– տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։

1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:

2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:

2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձինք։

2010 –Ֆրանսիայի Սենատը հաստատել է օրենք, համաձայն որի, կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:

2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել