Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում:
Հուսեյնզադեի խոսքով՝ «այսպիսով, ռազմական դատախազության մարմիններ են ստեղծվել Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր տարածնքերում»:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



