Չինաստանում սողանքի պատճառը տեղի արդյունաբերական աղբանոցում կեղտի կուտակումն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀողագործության ու բնական պաշարների նախարարության տվյալներով սողանքը սկսվել է Խենթայույ արդյունաբերական պարկի ծայրամասում գտնվող շինարարական աղբի հսկայական սարից: Այդ աղբանոցի բարձրությունը վերջին տարիներին արդեն հասել էր քսանհարկանի շենքի բարձրության ու դեռ շարունակում էր ավելանալ: Սարի լանջերն էլ ավելի կտրուկ էին դառնում: Տեղի բնակիչների բոլոր գանգատները անուշադրության էին մատնվում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ը :
Սողանքը եղել է դեկտեմբերի 20-ին: Այդ պահին արդյունաբերական պարկում էին գտնվում ավելի քան 900 աշխատակիցներ ու նրանց ընտանիքների անդամները, մեծ մասին հաջողվել է փրկվել: Վնասվել կամ ոչնչացվել է 33 շենք՝ այդ թվում 14 գործարանային մասնաշենք: Բացի դրանից ԱՊ վայրի հարևանությամբ տեղի է ունեցել գազամուղի պայթյուն, հիմա այնտեղ աշխատում են հրշեջները:



