Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ներկայումս Հայաստանում իշխանություն համարվողների ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ամենից տարածված միֆերից մեկը այն է, թե իրենք, իբր, թափանցի՜կ, հաշվետո՜ւ կառավարություն են:
Իրականում, ո՛չ մի բանի վերաբերյալ ո՛չ մի ռեալ հաշվետվություն, զրոյական թափանցիկություն ու ծայրահեղ, եթե կուզեք՝ անծայրածիր ա՛ն-պատասխանատվություն:
 
Տեսեք. գրեթե մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը 44 օր անց հրադադարվեց Փաշինյանի ստորագրած պարտվողագրով:
Կասե՞ք` ո՞վ պատասխանատվության ենթարկվեց կատարված, եթե ոչ՝ պլանավորված համընդգրկուն աղետի համար: Ո՛չ ոք: Ո՛չ իրեն «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ԱԳ նախարարը, ո՛չ նրա պաշտպանության նախարարը, ո՛չ մեկը:
 
Ի դեպ, «պաշտպանության նախարարների» մասին: Պատերազմի շրջանում պաշտպանական գերատեսչությունը գլխավորած Դավիթ Տոնոյանը մի երկու կցկտուր ֆրազ ասաց ու… թռավ-գնաց: Ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի կոնկրետ պատասխան, ո՛չ մի ընկալելի բացատրություն:
 
Նիկոլն առժամանակ անց պաշտպանության նախարար նշանակեց իր սիրելի, կարելի է ասել՝ իր փայփայած կադր, ամենևին «ոչ նախկին» Վաղարշակ Հարությունյանին: Այս աստիճանազրկված, ապա Նիկոլի կողմից վերաաստիճանավորված և իր գլխավոր խորհրդական նշանակված գեներալը ՊՆ-ն գլխավորեց «հետպատերազմական շրջանում»: Թե Հայոց երբեմնի փառահեղ ու տարածաշրջանում ծանրակշիռ գործոն համարվող բանակի մնացորդների հետ Վաղարշակ Հարությունյանը ինչ արեց, բացահայտ երևում է վերջին շրջանում հաճախակի դարձող կորուստների մասին ՊՆ հաղորդագրություններից:
 
Այդ նույն Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ եղած ժամանակահատվածում թշնամին, ի դեմս ադրբեջանական զինուժի, ազատ, անկաշկանդ ու անարգել ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, առաջ շարժվեց մի քանի կիլոմետր և անարգել դիրքավորվեց, ամրացավ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես, օրինակ՝ Սև լճի և Ուխտասարի հատվածում: Պատերազմի հանգամանքները, վստահ ենք, դեռ կուսումնասիրվեն, եթե ոչ այս իշխանության օրոք, ապա հաջորդին՝ հաստատապես։ Իսկ պատերազմի ավարտից հետո կատարվո՞ղը... Ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ պիտի հաշիվ տար այդքան չարչրկված «ժողովրդին»: Ոչ մեկն էլ ոչինչ չտվեց: Իսկ կարո՞ղ ենք մտածել որ այն, ինչ սկսվել է պատերազմից հետո և այսօր ինչ կատարվում է Սյունիքում, հատկապես Որոտանում անցակետեր դնելու հետ կապված, իրականում սկսվել է հենց Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարո՞ղ է, օրինակ, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն ոչինչ չի արել, այլ ուղակի հրաժարական է գրել ու գլուխը ազատել է սպասվող ցավից։
 
Վաղարշակը գնաց, եկավ Արշակ Կարապետյանը, ևս մեկ օդիոզ կերպար, որի կարիերան «Նիկոլի թվին», ինչպես բազմիցս ընդգծվել է զանազան հրապարակումներում, տեղի է ունեցել մի հայտնի քաղաքական «գործով» Նիկոլի սրտով ցուցմունք տալու հետևանքով: Ինչևէ:
 
Հիմնականն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են պաշտպանության 3 նախարար, ՊՆ տեղակալներ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետեր, նրանց տեղակալներ, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՆ կառուցվածքում առանցքային միավորների ղեկավարներ, ԱԱԾ տնօրեններ և այսպես շարունակ, ու... ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի ընկալելի բացատրություն (ինչպես աշխատանքից ազատելու, պաշտոնանկության հետ կապված, այնպես էլ՝ նշանակումների ու դրանց հետևանքների վերաբերյալ): Ու զրոյից էլ զրո պատասխանատվություն:
 
Իսկ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: «Թռած» է: Ո՞ւր է Վաղարշակ Հարությունյանը, որը, չմոռանանք, Նիկոլի գլխավոր խորհրդատուն է եղել նույն պատերազմի ընթացքում: «Թռած է»: Ո՞ւր է Արշակ Կարապետյանը: Դատելով բանակում կատրվող բացարձակ, կներեք, «բարդակից», նա էս գլխից է «թռած»: Իսկ այս ամենը խոսում է միմիայն անպատասխանատվության բարձր շեմի մասին, որը կրում են կառավարության ղեկավարից սկսած, ավարտած իշխանական պատգամավորներով։
 
Արսեն Սահակյան
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակըՖրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ուժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա Ողբերգական հրդեհ Մեծ Մանթաշում. ներսում գտել են բնակչի դին Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները Ալիևին հաղթելու համար պետք է գնալ ընտրության Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՊուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվել