Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Արևելյան ծով (մյուս անվանումը՝ Ճապոնական ծով, խմբ.): Ինչպես փոխանցում է Yonhap լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեից:
Ինչպես փոխանցվում է, ԿԺԴՀ կենտրոնական շրջանից արձակված հրթիռների տեսակը դեռևս պարզ չէ. հարավկորեական և ամերիկյան հետախուզությունների ղեկավարներն ուսումնասիրություններ են անում հավելյալ տեղեկություն ստանալու համար:
«Մեր զինուժը պատրաստակամ է սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- հայտնել են կորեական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փհենյանը հայտնել էր, որ նոր հեռահար թևավոր հրթիռ է արձակել, որը նկարագրվում էր որպես «մեծ նշանակության ռազմավարական զենք»:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



