Ռուսաստանի եւ Ղազախստանի ռազմավարական գործընկերությունը զարգանում է. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Ղազախստանի ռազմավարական գործընկերությունը զարգանում է, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա դժվարություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման սկզբում:
«Մեր ռազմավարական գործընկերությունը զարգանում է, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա հայտնի դժվարություններին: Դա արտացոլվում է նաեւ մեր տնտեսական աճի դինամիկայի վրա»,-ասել է նա:
Պուտինի խոսքով, «այդուհանդերձ, մենք շարունակում ենք մեր կանոններն ու մաքսային կարգավորումը միմյանց մոտեցնելու աշխատանքները: Այդ ամենը չի կարող իր դրական արդյունքը չտալ... Վստահ եմ, որ եթե մենք այս ամենը չունենայինք, որի շուրջ պայմանավորվել ենք նախկինում եւ որի շրջանակներում աշխատում ենք այսօր, մեր տնտեսություններին ուղղված հարվածն ավելի ուժգին կլիներ»,-ընդգծել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



