Համաշխարհային պարտքը հասել է պատմական ռեկորդի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային պարտքը 2021թ. երկրորդ եռամսյակում հասել է պատմական ռեկորդի մակարդակի՝ 296 տրիլիոն դոլարի։ Աճը կազմել է 4,8 տրլն դոլար, հաշվարկել է Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF), տեղեկացնում է Lenta-ն։
Այդ թիվը 36 տրլն-ով գերազանցել է մինչհամավարակային ցուցանիշը։ Եթե աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բանկերի եւ կորպորացիաների փոխառությունների տեմպերը եւս այդպիսին լինեն, ապա շուտով համաշխարհային պարտքը կգերազանցի 300 տրլն դոլարը, համոզված է IIF կայունության գծով հետազոտությունների բաժնի տնօրեն Էմրե Թիֆտիկը։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նկատմամբ համաշխարհային պարտքի հարաբերակցությունը կրճատվել է. ընդհանուր պարտքային բեռը կազմել է ՀՆԱ մոտ 353 տոկոսը, ինչը 9 տոկոսով ցածր է առաջին եռամսյակի ամենաբարձր նիշից։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



