Ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու ստուգել. Կարեն Քոչարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 15–ին, հայ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Որոտանի հատվածում, ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց, ստուգել փաստաթղթերն ու բեռնատարները։
«Սա չճշտված տվյալ է, մենք ճշտում ենք այս տեղեկությունը, ես չեմ կարող պնդել, որ դա եղել է։ Ահազանգ ենք ստացել եւ ճշտումներ ենք անում այդ մասին»,– ասաց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն արդեն մի քնաի օր է՝ կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց ու գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցի վարորդի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



