Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գործ ունենք տագնապի գործընթացի հետ․ Ղարաբաղյան հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միակ խոչընդո՞տն էր․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Ղարաբաղը միակ խոչընդոտը չէ. ո՞ւր է գնում և ո՞ւր է տանում հայթուրքական երկխոսությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ թուրքագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ծրագրի ղեկավար Վահրամ ՏերՄաթևոսյանի, Թուրքիայի հետ երկխոսության պատրաստ լինելու մասին հայկական էլիտայի հայտարարությունների համատեքստում կարևոր է այն փաստը, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում կորստի և ավերման արդյունքում Հայաստանը «վերաիմաստավորել է իր երկար տարիների ռազմավարությունն այնպես, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու թեզը դարձել է պաշտոնական Երևանի պարտականությունը»:

Հայ-թուրքական հեռավար երկխոսության առումով թուրքագետը մատնանշել է Թուրքիայից Հայաստանին ուղղված ուղերձների անհամապատասխանությունը: «Եթե «Թուրքիայի կողմից դրական ազդակներ» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի Էրդողանի վերջին հայտարարությունները, ապա դա առնվազն մտահոգություն է առաջացնում, քանի որ Էրդողանի նախապայմանների լեզուն ընկալվում է որպես երկխոսություն վերսկսելու ցանկություն,- նշել է նա,- գաղտնի բանակցություններ, շփումներ և կուլիսային հանդիպումներ գուցե թե կան, դա դժվար է ասել:

Սակայն, եթե այս պահին ունենք այն, ինչ հայտնի է հանրային հարթությունում, ապա գործ ունենք տագնապալի գործընթացի հետ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Երևանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարության մեջ Հայաստանի իշխանությունները տեսնում են «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական երկաթուղու վերականգնման շուրջ քննարկումների հնարավորություն»: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ Էրդողանի ուղերձները դիտարկում են որպես ծուղակ: Նրանց կարծիքով, Էրդողանի հայտարարությունը թեև քողարկված, բայց գործնականում պարունակում է բոլոր նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ էր քաշում ոչ վաղ անցյալում:

Նրանք գալիս են այդ եզրակացությանը՝ նշելով Էրդողանի հետևյալ ձևակերպումները. «հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա», «ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա», «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հնչեն հաշտեցման մոտեցումներ» և «Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ»: Նրանք մեկնաբանում են թուրք առաջնորդի խոսքերը որպես պահանջ Հայաստանին՝ չմեղադրել Թուրքիային 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրականացման մեջ և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանով իսկ վերջնականապես փակելով Ղարաբաղի հարցը հօգուտ Բաքվի: Երևանն ու Անկարան 2009 թվականին, ԱՄՆ -ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի աջակցությամբ, նախաձեռնել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց:

Կողմերը նույնիսկ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն էին ստորագրել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, սակայն այն բանից հետո, երբ Անկարան հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվող գործընթացը կապեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, գործընթացը տապալվեց: Այդ ժամանակվանից ի վեր, ըստ Վահրամ ՏերՄաթևոսյանի, Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի տեսակետները չեն փոխվել: «Թուրքիան շարունակում է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, առաջին հերթին երկկողմ պատմաքաղաքական համատեքստի տեսանկյունից, - կարծիք է հայտնել զրուցակիցը,- մինչդեռ Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների կարգավորումը դիտարկել 90 -ականների սկզբին հաստատված տրամաբանության տեսանկյունից ՝ համարելով, որ Ղարաբաղյան հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտն էր»:

Իրականում, նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի խնդիրը ամենաքննարկվողներից է եղել, սակայն Թուրքիայի համար այն եղել է միայն մեկը մի շարք այլ նախապայմանների շարքում: «Եվ իր նշանակության առումով, թերևս, այն զիջում է հայ-թուրքական հարաբերությունների խորքում առկա հիմնարար բնույթի մի շարք այլ հարցերի», - նշել է թուրքագետը: Տեր-Մաթևոսյանը պատահական չի համարում, որ Էրդողանը խոսում է հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը շտապում է հնարավորինս արագ սկսել «խոսակցություններ կարգավորման մասին»:

«Էրդողանն ակնարկում է վստահության և պատմության չքաղաքականացման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը խոսում է Հայաստանը Արևելքի և Արևմուտքի միջև տրանսպորտային հաղորդակցության խաչմերուկ դարձնելու մասին»,-նշել է փորձագետը և եզրակացրել, որ Հայաստանն ու Թուրքիան «շարունակում են խոսել տարբեր լեզուներով»: Այս առումով նա կոչ է արել պաշտոնական Երևանին՝ դանդաղեցնել տեմպը և ճիշտ վերլուծել Թուրքիայի ուղերձները: «Անհրաժեշտ է դասեր քաղել վերջին 30 տարվա ձեռքբերումներից և ձախողումներից, - բացատրել է փորձագետը, - հաշվի առնելով Թուրքիայի ամբիցիաները՝ անիմաստ է Թուրքիայի հետ խոսել խաղաղության մասին»: «Թուրքիան խոսել և շարունակելու է խոսել Հայաստանի հետ նախապայմանների լեզվով, քանի դեռ Հայաստանը նման հապճեպություն է ցուցաբերում, - վստահ է փորձագետը,-եթե Ցյուրիխի արձանագրություններում Թուրքիան դժվարությամբ, բայց հասավ իր համար ցանկալի ձևակերպումներին, ապա այս անգամ ավելի վաղ մերժված և Հայաստանում ու Սփյուռքում դիմադրության արժանացած թեզերը կլինեն նրա նոր նախապայմանները»:

Եզրափակելով՝ փորձագետը բարձրացրել է երկու կարևոր հարց. բացի քաղաքական ամբիցիաներից և կամքից, արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ունի բավարար մասնագիտական և դիվանագիտական ունակություն՝ գործընթացն առաջ մղելու և ներսի ու դրսի ճնշումներին դիմակայելու համար, և արդյո՞ք պատրաստ է Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին զուգահեռ առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու օրակարգը, որի մասին Փաշինյանն անընդհատ խոսում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան Աբրահամյան