Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ է պետք Սկրեբլ խաղալու համար՝ գիտելի՞ք, պատահականությո՞ւն, թե՞ հաշվարկի ունակություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկրեբլը (Scrabble) հայտնի սեղանի խաղ է, որը զարգացնում է տրամաբանությունը, բարձրացնում գրագիտությունը, ընդլայնում բառապաշարն ու ուշադրությունը: Խաղի պատմությունը սկիզբ է առել 1930-ականների վերջին, երբ ամերիկացի ճարտարապետ Ալֆրեդ Բաթսը փորձել է ստեղծել գրաշրջության (անագրամա) և խաչբառերի օրինակով մի խաղ, որը կներառեր թե՛ պատահականության գործոնը, թե՛ գիտելիքը, թե՛ նուրբ հաշվարկը: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է
 
1931 թվականին, այն քիչ է նման եղել ժամանակակից Scrabble- ին և կոչվել է Lexiko: Այն խաղադաշտ չի ունեցել և բաղկացած է եղել տառերով ստվարաթղթե քարտերի հավաքածուից: Խաղացողները պատահականորեն քարտեր են վերցրել և դրանցով բառեր կազմել: Նման խաղը մեծ ոգևորություն չի առաջացրել, և ոչ ոք չի փորձել զանգվածաբար այն տպագրել: Սակայն Բաթսը չի հուսահատվել և այդ ժամանակի մտավոր խաղերի մեծ մասը վերլուծելուց հետո 1938 թվականին ստեղծել է խաղի նոր, փոփոխված տարբերակ, որն արդեն ունեցել է 225 վանդակներով խաղադաշտ: Կանոնները նույնպես մի փոքր փոխվել են: Արդեն անհրաժեշտ էր բառեր կազմել պատահականորեն ընկած նշաններից: Խաղը հայտնի է դարձել Criss-Cross Word անունով, որից հետո այն գործնականում չի փոխվել:
 
1948 թվականին Ալֆրեդը խաղի իրավունքները վաճառել է փաստաբան Ջեյմս Բրունոտին: Բրունոտը փոքր-ինչ փոխել է խաղադաշտը, «բոնուսային» բջիջները և աշխարհին ներկայացրել պարզեցված կանոններով նոր Scrabble անվամբ խաղը: Սկզբում խաղը պահանջված չի եղել: Խաղի թողարկման 4 տարվա ընթացքում Ջեյմսը զգալի գումարներ է կորցրել, բայց չի հանձնվել: Նա հավատացել է, որ իր ժամանակը կգա, և չի սխալվել: Scrabble- ը տարեցտարի ժողովրդականություն է ձեռք բերել, և արդեն 1953 թվականին Բրունոտը չէր կարողանում բավարարել խաղի վաճառքի պահանջարկը: Արդյունքում նա հեղինակային իրավունքը վաճառում է Selchow and Righter ընկերությանը, որն, ի դեպ, ժամանակին հրաժարվել էր այն գնել Բաթսից՝ չհավատալով խաղի զարգացման հաջող ապագային:
 
Դրանից հետո Scrabble խաղի տպագրման իրավունքները բազմիցս փոխանցվել են մի հրատարակչական ընկերությունից մյուսին, բայց խաղն ինքնին անփոփոխ է մնացել, և նրա ժողովրդականությունը չի մարել երկար տասնամյակներ: Մինչ օրս ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 միլիոն օրինակ Scrabble խաղ: Այդ խաղի երկրպագուների բազմաթիվ ակումբներ կան, անցկացվում են մրցումներ և մրցաշարեր: Scrabble-ն իրավամբ կարելի է դասական անվանել իր ժանրի մեջ: Դրա համար լույս են տեսնում բառարաններ, ստեղծվում են տարբեր փոփոխություններ, Scrabble-ը թարգմանվել է մոտ 30 լեզվով:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ