Աշխարհում առաջին անգամ տեսախաղերից կախվածություն ունեցող դեռահաս է հոսպիտալացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանիայում, աշխարհում առաջին անգամ, տեսախաղերից կախվածություն ունեցող դեռահաս է հոսպիտալացվել: Այս մասին գրում է La Prensa Latina-ն:
Նշվում է, որ տղան տառապել է Fortnite խաղից կախվածությունից: Նա հիվանդանոց է ընդունվել 2 ամսով:
Դեռահասի ազգականները նման քայլի են դիմել այն պատճառով, որ նա հրաժարվել է տնից դուրս գալ և բացարձակապես չի շփվել մարդկանց հետ:
Բացի այդ, նա նաև հրաժարվել է բժշկական օգնությունից:
Բժիշկները կարծում են, որ պատանու նման կախվածությունը տեսախաղերից կապված է նրա հարազատի մահվան հետ, ինչը տղայի մոտ անհանգստության բարձրացման պատճառ է դարձել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



