Հայկական բիզնես ֆորումի գործընկեր երկիրն է Ռուսաստանի Դաշնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 20 -ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում կանցկացնի երկրի հիմնական գործարար համաժողովը ՝ Armenian Business Forum (Հայկական բիզնես ֆորումը): Ռուսաստանի Դաշնությունը հանդես կգա որպես ֆորումի գործընկեր երկիր:
Ֆորումը կդառնա համագործակցության հարթակ Ռուսաստանի և Հայաստանի հայ ձեռներեցների համար և կստեղծի նոր բիզնես համայնք: Միջոցառման նպատակն է դաշտ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների միջև արդյունավետ հարաբերությունների, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի կայուն զարգացման համար:
Ֆորումին կմասնակցեն ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ: Ծրագիրը ներառում է ձեռնարկատիրության, սփյուռքի ներդրումների, ԵԱՏՄ-ի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև լավագույն բիզնես գաղափարների, սկսնակ նախագծերի ներկայացում, որոնք կներկայացվեն հայ ձեռներեցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



