Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. ԱԺ նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը եւ երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի եւ Իրանի միջեւ: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձեւավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ մեր երկիրը ձգտում է պահպանել եւ առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության եւ առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը եւ դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատեց նաեւ, որ Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր եւ լավ հարեւան է: Ալեն Սիմոնյանը կարեւորեց հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում:

Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստեց, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ եւ ընդգրկուն է ներկայացված Իրանում:

Կողմերն անդրադարձան երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարեւորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Էմանուել Մակրոնի սուտը. Արտակ Զաքարյան Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՏղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերըՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն Բաղդասարյան Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում