Ավստրալիայում փրկարարը ափ Է հանել Դանիայի խեղդվող արքայազնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼողափի փրկարար Նիկ Մալկոլմը փրկել Է Դանիայի գահաժառանգ արքայազն Կրիստինիանի կյանքը Ավստրալիայում թագավորական ընտանիքի հանգստանալու ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հղում անելով 7news հեռուստաալիքին, միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 17-ին Քվիսլենդի նահանգի Մերմեյդ լողափին: Մալկոլմն իր տախտակի վր ա արագորեն մոտեցել Է 10-ամյա տղային, որին տարել Էր ուժեղ հոսանքը, եւ նրան ափ վերադարձրել:
Փրկարարը չի մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, նա չգիտեր, որ գահաժառանգ արքայազնի Է փրկել, քանի դեռ այդ մասին նրան չեն հայտնել լողափի մարդիկ:
Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկն անձամբ Է Մալկոլմին շնորհակալություն հայտնել իր որդուն փրկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AFP
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



