Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

44-օրյա ողբերգական պատերազմի հանգամանքների բացահայտումը հայաստանյան հանրության գլխավոր պահանջն է: Թեև ՀՀ իշխանությունները նշում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, քիչ հավանական է, որ հանրությունը ստանա իր բոլոր հարցերի պատասխանները, հատկապես, երբ իշխանություններն այս թեմայի շրջանակում արդեն մի շարք կարևոր ուղղություններով հակասական մեկնաբանություններ են տվել և զբաղված են այս պատերազմի արդյունքների հարցում իրենց մեղավորության, պատասխանատվության կրճատմամբ և ընդհանրապես բացառմամբ:

Թեև պատերազմի օրերին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի, գիտեին և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին, նախօրեին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ 2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված:

Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մասշտաբային պատերազմը, որի առաջին իսկ ժամերի ընթացքում, ըստ տարբեր տվյալների, հայկական կողմը կորցրել է հրետանու, հակաօդային ուժերի զգալի մասը, իշխանության, պետական կառույցների համար սկսվել է անսպասելի: Բացի այս, համացանցը ողողված է տարբեր հարցազրույցներով, կանխատեսումներով, տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր նախապատրաստում, ինչը զարմանալիորեն անսպասելի էր իշխանությունների՝ ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի և այլ պատկան կառույցների համար, ինչն աղետալի հանգամանք է: Այնուամենայնիվ ուշագրավ է նաև այն, թե ինչ կարծիք ունեն այս հակամարտությամբ զբաղվող օտարերկրյա վերլուծաբանները ՀՀ իշխանությունների պնդումների մասին, թե տեղյակ չեն եղել Ադրբեջանի հարձակման մասին:

168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ շատ փաստեր կան, օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսները Հայաստանին տրամադրել են առանց հրթիռների կործանիչներ:

«Դա կա՛մ դավաճանություն է նրանց կողմից, ովքեր այդ ինքնաթիռներն առանց հրթիռների գնել են, կա՛մ մասնագիտական անպիտանություն: Ինչո՞ւ են այդ դեպքում գնում առանց հրթիռի ինքնաթիռ, թռչուններին քշելու համա՞ր: Այսինքն՝ ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գնել զենք՝ առանց համապատասխան զինամթերքի: Նման օրինակներ շատ երկար կարելի է թվարկել: Այս ամենից ես եզրակացություն եմ անում, որ Փաշինյանը չի պատրաստվել պատերազմի, քանի որ, նույնիսկ ամենապարզ ողջամտությունից ելնելով, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ամեն օր պետք է պատրաստվել պատերազմի: Նրա հռետորաբանությունում նախորդ իշխանությունների դեմ շատ էին խոսքերն այն մասին, որ հին իշխանությունները չէին պատրաստվել պատերազմի այնպես, ինչպես հարկն է: Նրա իսկ հայտարարությունից ստացվում է, որ նա ևս չի պատրաստվել պատերազմի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ հռոտորաբանությունը: Ես չեմ խոսի այն բազմաթիվ ապացույցների մասին, որ Հադրութը, Շուշին, այլ վայրերը պատերազմի ընթացքում չեն պաշտպանվել անհրաժեշտ մակարդակով: Ես չեմ խոսի այն մասին, որ կամավորներին պահում էին ՀՀ տարածքում և թույլ չէին տալիս ռազմաճակատ մեկնել 3 և ավելի օրեր: Ես չեմ խոսի այն մասին, որ Հայաստանը չի օգտագործել վերջին պատերազմի ընթացքում իր բոլոր ուժերը, որոնք կարող էր օգտագործել: Չեմ ասի, որ մեծաթիվ կարևորագույն տնտեսական օբյեկտներ Ղարաբաղի տարածքում հանձնվել են հակառակորդին և շարքից դուրս չեն բերվել, որը լուրջ կասկածներ է հարուցում կապիտուլյացիայի «մաքրության» հարցում: Այս ամենը հայկական ինքնավերլուծության առարկա պետք է լինի»,- ասաց նա:

Կոլերովը նշեց, որ կարելի է 200 տարի քննարկել, ինչպես Տիգրան Մեծին և Ծովից ծով Հայաստանը, սակայն ինքնավերլուծություն է հարկավոր:

«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման ուսումնասիրություն, նման տրիբունալ չի բացվել, չի սկսվել այն պատճառով, որովհետև այն շոշափում է ներկայիս իշխանության շահերը: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած այլ իշխանություն անպայմանորեն հետաքննելու է սա»,- ընդգծեց Կոլերովը:

«Ռեգնում»-ի խմբագիրն ասաց, որ ռազմական հարցերով մասնագետ չէ, ուստի կարող է կիսել իր մտահոգությունները:

«Իմ անհանգստությունը հետևյալ կերպ է հնչում՝ վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է: Ահա թե ինչ եմ ես մտածում»,- ասաց Կոլերովը:

Սակայն Կոլերովը չի կարծում, որ այս հարցում միմիայն իշխանություններին է պետք մեղադրել:

«Դասալիքների տարբեր տվյալներ են բերվում, մեկն ասում է՝ 10.000, մյուսը՝ 5000, բայց սրանք ահռելի թվեր են, կան վկայություններ, որ եղել են Ղարաբաղից փախստականներ, եղել են շատ երիտասարդ տղամարդիկ նրանց շարքում, որոնք չպետք է լինեին փախստական, մենք նախկինում խոսել ենք, և ես Ձեզ ասել եմ իմ կարծիքն այն տեսանյութի մասին, որում հայ զինվորականները հանձնվում են ադրբեջանցի զինվորականներին, և այդ տեսանյութում աչք է ծակում այն, որ նրանք միայն ավտոմատ ունեին, ինչպե՞ս կարելի է նորմալ պատերազմել, եթե դու միայն ավտոմատ ունես: Այս ողբերգությունը, Հայաստանի պարտությունը Ղարաբաղում կրում է մեծ պատմական իմաստ, ես կարծում եմ, որ այս պարտությունն ընդհանուր առմամբ քաղաքական դասի պարտություն է: Դուք գիտեք՝ ես շատ եմ սիրում Ղարաբաղը, դա ինձ համար եղել է վերջին ժամանակների հայության ամենամեծ ձեռքբերումը, ուստի ծանր եմ տանում այս պարտությունը, հայությունը, մենք պետք է մտածենք, թե ինչու պարտվեցինք: Իսկ ի՞նչ ենք մենք լսում՝ ռուսներն են մեղավոր, սերժերն են մեղավոր, ռուսները չօգնեցին, ռուսները պայմանավորվել են․․․»,- ասաց Կոլերովը:

Ամփոփելով իր խոսքը, որը ՀՀ իշխանությունների մասին էր, նա շեշտեց, որ դավադրությանը չի հավատում: «Մարդկային հիմարությունն ավելի սարսափելի բան է, քան ցանկացած դավադրություն, քանի որ դավադրությունը կանխատեսելի է, դավադրությունն ունի վատ իրականացնողներ, տրամաբանություն, իսկ հիմարությունը բացարձակ անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը:

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ Սավգուլյան