Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Գումար չեն պահանջել, բայց իրենց չափից դուրս լկտի են պահել։ Զենքերով հարվածել են մեքենային, դռներն են բացել, կոպիտ ձևով մեքենան են ստուգել, բայց մեր տղաները չեն իջել մեքենայից»,- պատմեց Կարեն Քոչարյանը։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորները մեքենան կանգնեցրել են մոտավորապես 10-15 րոպե, մինչև ռուս սահմանապահների գնալը. «Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, քանի որ վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- նշեց փոխքաղաքապետը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



