Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը, որի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:
Արարողությունը նախագահեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ, հյուրեր: Միջոցառումն ուղեկցվեց Եղվարդի արվեստի դպրոցի սաների ելույթներով:
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



