Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



