Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի տարածաշրջանային գավաթում
ՍՊՈՐՏԴահուկավազքի Հայաստանի կանանց հավաքանն ավարտեց ելույթներն Ավստրիայում կայացած կենտրոնական Եվրոպայի երկրների տարածաշրջանային գավաթում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներից 1,2 կմ ազատ ոճի արագավազքում 44 մասնակիցների շարքում Լիլիթ Տոնոյանը 43-րդն էր, իսկ Կատյա Գալստյանը՝ 44-րդը: Մինչև 20 տարեկանների պայքարում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝ 80 մասնակցից:
Ազատ ոճի 5 կմ տարածությունն Աննա Մխիթարյանը հաղթահարել է վերջինը՝ 46-րդը: 10 կմ չմշկային ոճում Լիլիթ Տոնոյանը 42-րդն, իսկ Կատյա Գալստյանը՝ 39-րդը էին: ՀԱՕԿ լրատվության բաժնին այս մասին տեղեկացրին Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից:
Դասական վազքում Աննա Մխիթարյանը վերջինն էր մինչև 20 տարեկանների շարքում, իսկ մեծահասակների պայքարում Կատյա Գալստյանը 35-րդն էր, Լիլիթ Տոնոյանը՝ 38-րդը: