Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարցը չի առնչվում զինված ուժերին. ԳՇ պետը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցին ի պատասխան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տվյալ անձանց հարցն ուղղեք:  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ՀՀ երկու քաղաքացիների անհետանալու դեպքին ու հարցին՝ տրամաբանությունն ինչ է հուշում՝ այդ անձինք կարո՞ղ էին շեղվել ճանապարհից:

Նրա խոսքով՝ այդ հարցով մեկնաբանություններ շատ են արվել. «Քանի որ դա Պաշտպանության նախարարության կամ զինված ուժերի հետ անմիջապես առնչություն չունի, չեմ մեկնաբանում»,-նշեց նա:

Հարցին՝ այդ ճանապարհահատվածը ՀՀ քաղաքացիների համար անվտանգ չէ՞, Դավթյանն արձագանքեց՝ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը պետք է ի գիտություն ընդունել:

Այն հարցին, թե ՀՀ քաղաքացին այսօր ինչպե՞ս վստահ լինի, որ անվտանգ երկրում է  ապրում, և եթե, օրինակ, ցանկանա Սյունիք գնալ, չմտորի՝ գնա՞լ, թե՞ ոչ, Դավթյանն արձագանքեց՝ մտորելու խնդիր չի տեսնում. «Յուրաքանչյուրը, գտնվելով իր տեղում, պետք է կատարի իր աշխատանքը բարեխղճորեն»:

Դիտարկմանը, որ գյուղապետներ կան, որոնք կարծիք են արտահայտել, որ եթե այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, ստացվում է՝ ՀՀ-ն հոժարակամ հրաժարվում է գործող Գորիս-Կապան ճանապարհից, ԳՇ պետն արձագանքեց. «Հարցը չի առնչվում զինված ուժերին»: Հարցին՝ իսկ ու՞մ է առնչվում, Դավթյանն արձագանքեց. «Դուք որոշեք»:

Դիտարկմանը, թե դա անվտանգությանն է վերաբերում, Դավթյանը հարցով պատասխանեց՝ անվտանգությանն ինչո՞վ է առնչվում. «Ճանապարհ սարքելը ԶՈւ խնդի՞րն է, կամ որտեղով պետք է անցնի ճանապարհը»,-ասաց նա:

Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ այժմ ադրբեջանական անցակետ է տեղակայվել, մե՞զ է պատկանում, Դավթյանը կրկին չպատասխանեց՝ հղում անելով ԱԱԾ-ի՝ այդ ճանապարհի մասին արված հաղորդագրությանը. «ԳՇ-ն մեկնաբանություններ չունի»,-ասաց նա:

Հարցին՝ երկրի անվտանգությունն իրեն չի՞ վերաբերում, ԳՇ պետը պատասխանեց, թե երկրի անվտանգությամբ յուրաքանչյուր գերատեսչություն զբաղվում է իր մասով. «Մենք անում ենք այն, ինչ մեզ է տրված. անվտանգությունն ենք ապահովում»,-ասաց նա:

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան