Արթուր Ղամբարյանի ուսանողների հետ քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա, կազմակերպել էր բաց դասախոսություն-քննարկում ուսանողների հետ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով:
Միջոցառման շրջանակներում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը խոսեց Անկախության հռչակագրի մասին՝ որպես հիմնարար փաստաթուղթ: Ուսանողների հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ մեծ էր, հնչեցված հարցերը մասնագիտական եւ խորքային, որոնք ստացան սպառիչ ու հիմնավոր պատասխաններ:
Դասախոսությունից հետո թեմայի շրջանակներում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



