Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։
Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։
Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



