ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ներկայումս համանախագահների «եռյակը» նախատեսում է հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպումները կլինեն միմյանց և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացի ճանապարհին առաջ տանելու կարևոր գործիք », - նշել է փոխնախարարը:
Ըստ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատանքը պարապուրդի չի մատնված:
«Շփումները շարունակվում են», - նշել է Ռուդենկոն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



