«Հայկական ժամանակ». Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիայի ենթարկելու հարցում համաձայնություն կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հավաստի աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013–ին բախվել էր մարդատար ավտոբուսին։ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 զոհ էր եղել , իսկ ռուսները Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։ Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր 6 տարի 9 ամիս ժամկետով։ Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն։ Փաստորեն այս հարցը ևս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



