Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքական մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում. «Փաստինֆո»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստինֆո»-ն գրում է. «Թուրքական մասնավոր օդանավը ժամանել է Երևան, ապա կրկին օդ բարձրացել։ Թռիչքը մասնավոր ինքնաթիռով է իրականացվել, ուստի flightradar հարթակում հնարավոր չէ տեղեկանալ, թե ինքնաթիռը որտեղից է ժամանել ու ո՞ւր է ուղևորվում։ Հայտնի է միայն, որ փաստացի մեկնման ժամը 16։31-ն է և ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում է։

Ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռը Երեւան է ժամանել Անկարայից։ Նշենք, որ Թուրքիայում, բացի նախագահից և վարչապետից, կառավարությունից միայն 3 մարդ է օգտվում մասնավոր ինքնաթիռներից՝ ԱԳ նախարարը, Պաշտպանության նախարարը և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն Իբրահիմ Քալինը։ Առաջին երկուսը Նյու Յորքում են՝ Էրդողանի հետ ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն: ՀՀ վարչապետի խոսնակն էլ տեղեկությունը չէր հերքել։ Մանե Գևորգյանը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև շփումներ տեղի չեն ունեցել։

Տելեգրամի իր ալիքում Անդրանիկ Հովհաննիսյանը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, Երևանում ոչ պաշտոնական այցով եղել են թուրքական պատվիրակության ներկայացուցիչները։ Օգտատերը պնդում է, որ միայն այս տարի Նիկոլ Փաշինյանը երեք հանդիպում է ունեցել թուրքական պատվիրակության ներկայացուցիչների հետ ՝ Կազանում, Ալմաթիում և Բաթումում։

Հովհաննիսյանը մտավախություն է հատնել, որ առաջիկայում հանդիպումները հանրային կլինեն։ Կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարն է քննարկվել, սակայն Թուրքիան Հայաստանից պահանջում է կատարել երեք նախապայման․

«Ստորագրել Սյունիքի միջոցով տրանսպորտային միջանցք բացելու մասին վերջնական պայմանագիր։ Հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից։ Վավերացնել Կարսի պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Միաժամանակ, Հայաստանը պետք է տա հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի մեկնարկը ՝ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս»,- գրել է Հովհաննիսյանը։

 

Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում