Մահացել է «Սև կինոյի հոգևոր հայր»-ը
ՄՇԱԿՈՒՅԹՈւթսունինը տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, որին անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, որը նախորդ գիշեր մահացել է տանը՝ ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թողել աշխարհի մշակութային լանդշաֆտի վրա:
Մելվին Վան Փիբլզը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 21-ին՝ Չիկագոյում: Նրան ամենամեծ համբավը բերել է «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը (1971):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



