Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 828 դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 828-ով՝ նախորդ օրվա 820-ի դիմաց, սա համավարակի սկզբից ի վեր գրանցված նոր առավելագույն ցուցանիշ է: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Վարակից մահացել է ընդհանուր 202.273 մարդ: Չորրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է օրական ավելի քան 800 մահվան դեպք:
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15.828-ով՝ հասնելով 6.574.608-ի:
Վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 21.379-ով՝ հասնելով 7.376.374 -ի: Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.29 տոկոս:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



