Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները
ԼԱՅՖԴերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի կրտսեր որդին՝ Ռիչարդը, այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմկակերպել: Դերասանն ու կինն այսօր նաև մկրտել են իրենց որդիներին: Օրվա ընթացքում կկայանա նաև Ռիչարդի ատամհատիկի արարողությունը:
Գոռն Ինստագրամի իր էջում հրապարակել է տղաների լուսանկարներն ու գրել, թե ինչ անուններ են ընտրել նրանց համար մկրտության ժամանակ: «Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է նա:
Ավելի վաղ նա նաև շնորհավորել է կրտսեր որդու ծնունդը: «Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»,- գրել է Գոռը: Իր հերթին՝ Հրուշը գրել է. «Ապրես, որ ծնվել ես, Ռիչ: Շնորհավոր 1 տարեկանդ մեր լույս տղա»:
Tert.am Life–ն ավելի ուշ կներկայացնի օրվա մանրամասները:



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



