Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերաթ նահանգի չորս բնակչի, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, տղամարդկանց կախել են մարդկանց հավաքված բազմության առաջ։ Ծայրահեղական շարժման ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը, սակայն ավելի վաղ թալիբների ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք մտադիր են վերականգնել հրապարակային մահապատիժները, այդ թվում` վերջույթների անդամահատումը` որպես պատիժ գողության համար։
1996֊2001 թվականներին, երբ թալիբներն իշխանության գլխին էին, Աֆղանստանում մեծ տարածում ունեին հրապարակային մահապատիժները։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



