59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Մ․-ն Արշակունյաց պողոտայում «Կառավելլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Անահիտ Ղ․-ին, ում ամբողջական տվյալները պարզվում են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



