ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Ռուսաստանը հատկապես կարևորում է այն, որ հայ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և ձեռք բերի վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ձեռք մեկնել և անում ենք դա:
Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը: Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ պայմաններում բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:
Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար:
Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում: