Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ 44-օրյա պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ:
Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն «քաղաքական ու բարոյական» աջակցությունը, որ Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում:
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



