ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դրված պատժամիջոցների ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միության խորհուրդը, ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից, որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհրդի որոշմամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկրարաձգվել են մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, երբ Եվրոպական միության «Պաշտոնական ամսագրում» կհրապարակվեն համապատասխան իրավական ակտերը:
Ռուսաստանի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր 2016թ. հունվարի 31-ին:
Լուսանկարը` РИА Новости
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



