Հայկական ֆիլմը հանվել է փառատոնից ադրբեջանական կողմի պահանջով
ՄՇԱԿՈՒՅԹՀերթական հայկական ֆիլմն արտասահմանյան փառատոնում խտրականության է ենթարկվում։ ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա/Hayk Documentary Film Studio եւ Margins Media Production Company)։
Ֆիլմը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին, նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։
Սեպտեմբերի 25-ին, սակայն, այն հանվեց փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով, իսկ փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



