Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիեւն ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի համայնքը», բայց ոչ Ադրբեջանի տարածքում: Նա կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ չկա»:

Նա նաև կոչ է արել Հայաստանին ընդունել նոր Սահմանադրություն և հրաժարվել Թուրքիայի դեմ պահանջներից: Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն չի խոսել Հայաստանի համար նոր սպառազինությունների մասին, և ոչինչ չի փչացնի Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները:

Ալիևի հայտարարությունները, չնայած հոխորտանքին, մատնում են վախն իր իսկ արածից։ Նա ստուգում է ռուսական «տանիքի» հուսալիությունը և ցանկանում է համոզվել, որ այն տեղում է:

Ալիևը միաժամանակ «բացատրում» է իր հասարակությանը, որ Արցախն Ադրբեջան չէ, և մի օր նա ստիպված կլինի դա ընդունել: Խոսելով այն մասին, որ նա առաջարկել է պատերազմից առաջ հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից և հակամարտությունը լուծել առանց պատերազմի, Ալիևը չի ասում, որ չի կատարել իր «տնային աշխատանքը»: Իսկ նրա «առաջադրանքը» սեփական ժողովրդին համոզելն էր, որ հարկ կլինի ճանաչել Արցախի անկախությունը: Նա բազմիցս խոստովանել է, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե ինչու «Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով միավոր», և ինչու համաշխարհային հանրությունը չի ճանաչում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ համաձայն «խորհրդային քարտեզների»: Առայժմ այդ քարտեզները ճանաչում են միայն Ալիեւը, Պուտինը եւ Փաշինյանը եւ Հայաստանի ընդդիմությունը, որը վախենում է «սովետի» դեմ խոսք ասել:

Աշխարհը չի ճանաչում «եռակողմ» պայմանավորվածությունները որպես կարգավորում, և դրա վկայությունը պատերազմի մեկնարկից մեկ տարի անց Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն է:

Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Սա նշանակում է, որ «եռակողմ պայմանավորվածությունների» սխեմայից գործընթացը կարող է վերադառնալ ԵԱՀԿ մակարդակ: Մնում է հարցը՝ ո՞ւմ գիծն է գերակշռելու. Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին զուտ «մարդասիրական գործառույթներ» է վերապահում, մինչդեռ ԱՄՆ -ն և Ֆրանսիան խոսում են Արցախի կարգավիճակի եւ քաղաքական կարգավորման մասին: Ինչպե՞ս կաշխատի Մինսկի խումբը:

Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, կարող է վկայել, որ ղարաբաղյան կարգավորման «եռակողմ» ժամանակահատվածը, չնայած Բաքվի և Մոսկվայի դիմադրությանը, մոտենում է ավարտին:

Ինչպե՞ս է Ալիևը մտադիր գործել: Նա արդեն կատարել է առաջին քայլը` փաստացի ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ:

Գնդակը Հայաստանի կողմում է: Երևանն ու Ստեփանակերտը պետք է հստակ և պարզ նշեն, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: «Եռակողմ հայտարարությունը» ստորագրվել է Հայաստանի և Բաքվի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ արդյունքի համար պատասխանատու է Ռուսաստանը: Հայաստանը կճանաչի՞ Բաքվից չկախված Արցախի կարգավիճակը: Իսկ ինչի՞ մասին է մտադիր խոսել Երևանը բանակցություններում:

Lragir.am

Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»