Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կկայանա միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման վերաբերյալ տեսակետների մանրակրկիտ փոխանակում»,-հայտնել են Կրեմլից:
Ղեկավարների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



