Ադրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը արդեն վերականգնվել է: Այս մասին հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման գծով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2001 թվականին, իսկ դրա գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:
Ըստ Ահմեդովի, ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համաձայնագիրը: Պայմանագրի մանրամասներն Ահմեդովը չի հայտնել:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



