Երեւանում երկու «Mercedes» է իրար բախվել, որոնցից մեկը դուրս է եկել երթեւեկելի գոտուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան տանող հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Բախման հետևանքով սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



