Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1208 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 461 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 191, փաստացի բուժվողներինը՝ 12 977: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 705 213 թեստավորում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



