Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հարկավոր է ուժ գտնել հնարավոր նոր կապիտուլյացիոն աղետին դիմագրավելու համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն անկախությունից ի վեր այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մեր երկրի շահերի հետ աշխարհում գրեթե ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։ Խայտառակ պարտությունից հետո Հայաստանը ոչ միայն հեղինակազրկվել է, այլև կորցրել իր դիմադրողականությունը։ Հենց դրա արդյունքում է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին, այլև արդեն տևական ժամանակ զորքեր է տեղակայել մեր ինքնիշխան տարածքում, արդեն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում և նախապատրաստվում է նոր սադրանքների դիմել։ Սրան էլ զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժի միջոցով։

Եվ այս իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով ոտնահարում է միջազգային նորմերը, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապեր Նյու Յորքում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Մանավանդ որ այդ հանդիպումից հետո էլ հակառակորդը հաղորդագրություն է տարածում, թե Բայրամովը «հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»: Այսինքն՝ իրականում ոչ մի բանակցություն էլ տեղի չի ունեցել։ Չէ՞ որ Փաշինյանն էր հրապարակային հայտարարել, թե ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, որից հետո միայն կարող են սկսվել բանակցությունները։ Եվ ստացվում է, որ մեր իշխանությունները մի կողմից՝ փորձում են որոշակի պայմաններ դնել հակառակորդի առաջ, բայց մյուս կողմից՝ իրենք էլ շտապում են խախտել այդ պայմանները։

Եվ փոխանակ իրեն Հայաստանի ղեկավար համարող անձը ձեռնամուխ լիներ երկրի տարածքային անձեռնմխելիության վերականգնմանը, դրական ուղերձներ է ուղարկում Թուրքիային ու Վրաստանի վարչապետի միջնորդությամբ հանդիպում է մուրում Էրդողանից։ Սակայն հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Փաշինյանի թախանձանքներին ի պատասխան՝ պաշտոնական Անկարայի արձագանքն այն մասին է, թե դրա համար գործնական քայլեր են պետք, և առաջին հերթին Երևանը պետք է անվերապահորեն ընդունի ու կատարի իրենց կողմից առաջ քաշված պայմանները։

Իսկ թուրք-ադրբեջանական պահանջները հայտնի են՝ Արցախից հրաժարում, Թուրքիայի հետ առկա սահմանի ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում, «Զանգեզուրի միջանցի» բացում և այլն։ Եվ չնայած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ներկայումս հայտարարում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման պլաններ չկան, բայց նկատի ունենանք, որ երբ հայկական կողմը հակվի թուրքական նախապայմաններն ընդունելուն, այդ հանդիպումը շատ արագ՝ ընդամենն օրերի ընթացքում կարող է տեղի ունենալ։ Նույն կերպ էլ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը։

Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, հայկական կողմը թուրք-ադրբեջանական նախապայմաններին հակադարձելու որևէ քայլ չի ձեռնարկում։ Փաշինյանի համար ամենահրատապ խնդիրը կասկածելի խաղաղություն հաստատելու ոչ պակաս կասկածելի օրակարգն է՝ անկախ նրանից, թե այն ինչ գին կունենա հայ ժողովրդի համար։ Ուստի իրավիճակն այնպես է դասավորվում, որ Հայաստանը կեղծ խաղաղասիրության միջոցով քայլ առ քայլ գնում է դեպի նոր, առավել խայտառակ կապիտուլ յացիայի։ Եվ այս պայմաններում հազիվ թե կարելի է պատահական համարել վերջին շրջանում ավելի պարբերական դարձած թուրք-ադրբեջանական ինտենսիվ զորավարժությունները։ Եթե հիշում եք, թուրք-ադրբեջանական նույնպիսի ինտենսիվ զորավարժություններ էին անցած տարի՝ հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, բոլորս ականատես եղանք։

Նույնը կարող է լինել նաև հիմա՝ մանավանդ որ Թուրքիայից ու Ադրբեջանից ազդակներ են գալիս, որ իրենց համբերությունն անսպառ չէ։ Այսինքն, չպետք է բացառել, որ թշնամին կարող է նոր առաջխաղացում ունենալ, զորք մտցնել խորհրդային ժամանակներում իրենը համարված անկլավներ ու վերջապես Թուրքիայի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Եթե այս իրադարձությունները տեղի ունենան, Փաշինյանն արդեն կարող է իրեն թույլ տալ ստորագրել մի նոր ստորացուցիչ փաստաթուղթ, որում կարող են տեղ գտնել հայության համար բացարձակ անընդունելի պայմաններ, ընդ որում՝ նաև նորերը։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում, այս անգամ ևս Փաշինյանը կարող է այդ փաստաթղթի ստորագրումը ներկայացնել որպես «փրկություն»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս կգա ու կհայտարարի, թե այլ ելք չկար, դրանով հազարավոր կյանքեր է փրկել։ Այնպես որ, եթե այսպես շարունակվի, ապա, առանց չափազանցնելու, Հայաստանին առավել դժնդակ օրեր են սպասվում, քան հիմա է։

Ճիշտ է՝ երկրում ընդհանուր հիասթափության մթնոլորտ կա, բայց ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն նոր կապիտուլ յացիոն աղետին դիմագրավելու համար, քանի դեռ գործընթացը շատ չի հասունացել։ Մենք ներկայումս փաստացի իշխանություն չունենք։ Մի՞թե սեփական հայրենիքը կապիտուլ յացիայի տարած ու պարտության սիմվոլ դարձած ղեկավարը կարող է ի վիճակի լինել պաշտպանել իր երկրի շահերը։ Թշնամին արդեն այն աստիճանի է լկտիացել, որ արդեն Փաշինյանին «հրահանգում» է Սահմանադրություն փոխել, հրաժարվել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործընթացից։ Փաշինյանը պարծենում էր, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել, պատվիրակել է լինել վարչապետ, ուրեմն, ո՞ւր է այդ մանդատը, դա միայն ներքին օգտագործման համա՞ր է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ Սավգուլյան