Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զավթած հողերը «փաթեթավորելու» համար թղթի պահանջ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նվիրիր նրան ամբողջ երկիրը, և նա դեռ փաթեթավորելու թուղթ էլ կպահանջի»

Ժուլիեն դե Ֆոլկենարե

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հիմնական օրենքը պետք է փոխել, քանի որ ներկայիս խմբագրությունը պարունակում է տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ: «Ինչպե՞ս կարող է թույլ և ամբողջովին քանդված Հայաստանը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է նա:

Հավանաբար, խոսքը Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ կետի մասին է. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»: Ինչպես ասում են, տեղ հասանք…

Թշնամական երկրի մինիսուլթանը արդեն «զավթած հողերը փաթաթելու համար թուղթ է պահանջում»: Լրիվ սպասելի է, որ նա մոտ ապագայում նաև ադրբեջաներենը Հայաստանում պաշտոնական լեզու հայտարարելու պահանջ հնչեցնի (դե, Հայաստանի սահմանների մուտքերին մարդիկ պետք է, չէ՞, շփվեն ադրբեջանցի մաքսայինների ու ոստիկանների հետ): Գուցե նաև Թուրքիայի առաջնորդը, որպես Հայաստանի ղեկավարի հետ հանդիպման նախապայման, կամ էլ կայանալիք հիպոթետիկ հանդիպման ժամանակ նման պահանջ առաջ քաշի՞: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի մինիսուլթանի խոսքերը հենց Թուրքիային էլ ուղղված են (չմոռանանք, որ նա հարցազրույց էր տալիս թուրքական Anadolu լրատվական գործակալությանը), այսինքն, Էրդողանին հիշեցնում էր, որ չմոռանա դա էլ պահանջել Փաշինյանից: Այդ ամենին, իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել:

Բայց… մենք ապրում ենք մի այնպիսի երկրում (ավելի շուտ՝ մի այնպիսի իշխանության առկայությամբ), որտեղ ցանկացած անհնարինը կարող է ակնհայտ դառնալ:

«Անհնարինն ակնհայտ» դառնալու օրինակները բազմաթիվ են. պետության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում, օրենքի տեսքով կաշառքի առաջարկ Սահմանադրական դատարանի դատավորներին, առանց գյուղնախարարության ագրարային երկիր, առանց սպառազինության մարտական ինքնաթիռների գնում, «մեր պարտությունը մեր հաղթանակն է» կարգախոս, թշնամիներով շրջապատված երկրում ծառայության ժամկետի կրճատում և այլն, և այլն…

Ես բոլորովին չեմ զարմանա, եթե ապագա սահմանադրական փոփոխությունների փաթեթում (որի անհրաժեշտությունը, ի դեպ, արդեն հայտարարվել է իշխանության կողմից) ներառված լինի նաև նման հարց: Դա կարող է լինել չգովազդվող, աննկատելի, լղոզված, ընդամենը մի քանի բառի փոփոխության տեսքով, օրինակ՝ Արարատ բառը փոխարինել Մասիս բառով, կամ էլ ավելի մասշտաբային և գովազդվող, օրինակ՝ փոխել Հայաստանի զինանշանը: Վերջին դեպքում երևակայության մեծ թռիչք կլինի. չէ՞ որ զինանշանում պետք է արտացոլվի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», օրինակ՝ սրի փոխարեն կառուցած ասֆալտապատ ճանապարհի տեսքով: Ինչո՞ւ չէ, ամեն ինչ հնարավոր է…

Սրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջում ուղղակի իրեն մեծ ռազմական ստրատեգ պատկերացնող Իլհամ Ալիևին որպես հիշեցում ներկայացնենք Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերը. «Ինչքան շատ ես դու ունենում, այնքան ավելի մեծ ագահությամբ ես ձգտում նրան, ինչը չունես, պատերազմը քո մոտ ծնվում է հաղթանակներից»: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի պատերազմում ոչ մեկը ոչ մեկին պարտությունից չի ապահովագրում, անգամ եթե դա քեզ համար այնպիսի «եղբայրական» երկիր է, ինչպես Թուրքիան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են